Սուպեր սոսինձ T4

  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ

 

Բաղադրություն

Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիմերային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:

 

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն) վրա սալիկների (ծակոտկեն կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար: Սոսինձը կարելի է օգտագործել տաքացվող հատակային ծածկույթներում և ցանկացած տեսակի կերամոգրանիտների սոսնձման աշխատանքների համար:

 

Մակերեսի նախապատրաստում

Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:

Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել՝ բացառությամբ գիպսակարտոնի:

Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:

4-5 ժամ անց սկսել սոսնձման աշխատանքները:

 

Սոսնձի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 6-7լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր ծեփիչի օգնությամբ: 
  • Սվաղի հաստությունը պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   240-280մլ 
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար  6-7լ
Շերտի հաստություն  3մմ և ավել
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  3 ժամ

Շերտի 3մմ հաստության դեպքում չոր շաղախի

ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

օգտագործվող մակերեսի հարթությունից:

25կգ /5մ²
1կգ/0,2մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: