Սալիկի սոսինձ T2
- Մոխրագույն
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
- Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիմերային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:
Նշանակություն
Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին ծածկույթների (գիպս, գիպսակարտոն) վրա սալիկների (ծակոտկեն կերամիկական սալիկներ, բնական և արհեստական քարեր) փակցման աշխատանքների համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել՝ բացառությամբ գիպսակարտոնի:
- Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
- 4-5 ժամ անց սկսել սոսնձման աշխատանքները:
Սոսնձի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 6-7լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր ծեփիչի օգնությամբ:
- Սվաղի հաստությունը պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:
- Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը | +10 օC-ից +30օC |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 240-280մլ |
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար | 6-7լ |
Շերտի հաստություն | 3մմ և ավել |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | 3 ժամ |
Շերտի 3մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս | 25կգ /5մ² |
Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսված սոսնձի շերտի հաստությունից: |
1կգ/0,2մ² |
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: