Սոսինձ քարե սալիկների համար

  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ

 

Բաղադրություն

Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, պոլիվինիլացետատային սոսինձ, ցելյուլոզային հավելանյութեր:

 

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսներին սալիկների փակցման աշխատանքների համար (բազալտ, գրանիտ, մարմար, տրավերտին, պրեսգրանիտ, պորսելան, ֆելզիտ, տուֆ, կրաքար և այլն): Կարելի է օգտագործել նաև տաքացվող հատակային ծածկույթներում:

 

Մակերեսի նախապատրաստում

Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:

Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսը թեթևակի թրջել:

Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոն-կոնտակտով:

4-5 ժամ անց սկսել սոսնձման աշխատանքները:

 

Սոսնձի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 4,7-4,9լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը, խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել հատուկ ատամնավոր ծեփիչի օգնությամբ: 
  • Սվաղի հաստությունը պետք է լինի 3մմ-ից ոչ պակաս:
  • Աշխատանքներն իրականացնել +10°С-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով: 
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   188-196մլ
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար  4,7-4,9լ
Շերտի հաստություն  3մմ-ից ոչպակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  մինչև 30 րոպե 
Շերտի 3մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող շերտի հաստությունից: 1կգ/0,25մ²
25կգ/5մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր՝ 25կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: