ՍԱԼԻԿԻ ՍՈՍԻՆՁ K-2

ՍԱԼԻԿԻ ՍՈՍԻՆՁ K-2

Նախատեսված է ներքին և արտաքին աշխատանքների համար` հախճասալիկով, խեցեսալիկով, խճանկարային սալիկով, մամլո գրանիտով (պրես գրանիտ), բետոնե, աղյուսե, սվաղած, գիպսաստվարաթղթային պատերի և հատակների երեսպատելու համար:

Ջրակայուն և ցրտադիմացկուն է:

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Խառնուրդը կազմված է սիլիկատային ավազի, պորտլանդ ցեմենտի, ինչպես նաև ցելյուլոզային հավելումների միացությունից (“Bayer” (Գերմանիա), “Wacker” (Գերմանիա), “Rhodia” (Ֆրանսիա) ֆիրմաների հավելումներով):

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Մակերեսը պետք է լինի չոր և ամուր, ներկից, յուղից ու փոշուց մաքրված: Հիմքը անհրաժեշտ է նախաներկել, կարելի է օգտագործել «Միքս Փեինթս» ֆիրմայի ակրիլատ նախաներկը:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Մակերեսի ջերմաստիճանը (պատման ժամանակ)` +5-ից +300˚C:

Ծախսը` 3-5կգ / 1մ2

1կգ չոր խառնուրդին ավելացնել 0,24-0,28լ սենյակային ջերմաստիճանի ջուր: Մինչև թանձր շաղախ ստանալը` խառնել ձեռքով կամ գլխադիր գայլիկոնով ոչ քիչ քան 10 րոպե: Աշխատանքի ընթացքում օգտագործել ձեռնոցներ:

Խառնուրդի կենսունակությունը` 2 ժամ:

Ջերմադիմացկունությունը` -10˚C մինչև +60˚C

ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

Փաթեթավորումը իրականացվում է թղթյա 25կգ պարկերով: