Ծեփամածիկ ճակատային (սպիտակ)

  • Սպիտակ
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ

 

Բաղադրություն

Կալցիումի կարբոնատ, պորտլանդ ցեմենտ, ցելյուլոզային հավելանյութեր, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր:

 

Նշանակություն

Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, բետոն, սվաղ, աղյուս, բլոկ) վերջնական հարդարման, մանր ճեղքերի և անցքերի լցման համար:

 

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
  •  4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 5-6լ ջուր՝ 20կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի  կամ մածկաթիակի օգնությամբ:  
  • Սվաղի հաստությունը պետք է լինի 1մմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:  
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10°C-ից +30°C
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   250-300մլ  
Ջրի քանակ 20կգ չոր շաղախի համար  5-6լ
 Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար 17,4 – 20,4լ
Շերտի հաստություն  1մմ-ից ոչ պակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  3 ժամ 
Քսված շերտի կծկում  ոչ ավել քան 1մմ/մ 

Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի

ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

օգտագործվող մակերեսի հարթության աստիճանից

և քսվող ծեփամածիկի շերտի հաստությունից:

1,2 – 1,6կգ/1մ²
20կգ/12,5-16,5մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 20կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել` պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: