Ծեփամածիկ ճակատային (մոխրագույն)
- Մոխրագույն
- Հանքային
- Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
- Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ
Բաղադրություն
Կալցիումի կարբոնատ, պորտլանդ ցեմենտ, ցելյուլոզային հավելանյութեր, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր:
Նշանակություն
Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, բետոն, սվաղ, աղյուս, բլոկ) վերջնական հարդարման, մանր ճեղքերի և անցքերի լցման համար:
Մակերեսի նախապատրաստում
- Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
- Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
- Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
- 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:
Շաղախի պատրաստում
- Մաքուր տարայի մեջ լցնել 5-6լ ջուր՝ 20կգ չոր շաղախի համար:
- Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
- Պատրաստի շաղախը 10 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:
Օգտագործում
- Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
- Սվաղի հաստությունը պետք է լինի 1մմ-ից ոչ պակաս:
- Աշխատանքներն իրականացնել+10°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
- Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:
- Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
- Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը | +10°C -ից +30°C |
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար | 250-300մլ |
Ջրի քանակ 20կգ չոր շաղախի համար | 5-6լ |
Շերտի հաստություն | 1մմ-ից ոչ պակաս |
Թաց շաղախի օգտագործման ժամկետ | 3 ժամ |
Քսված շերտի կծկում | ոչ ավել քան 1մմ/մ |
Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի հարթության աստիճանից և քսվող ծեփամածիկի շերտի հաստությունից: |
1,2 - 1,6կգ/1մ² |
20կգ/12,5 - 16,5մ² |
Փաթեթավորում
Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 20կգ զտաքաշով:
Պահպանում
Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:
Անվտանգության կանոններ
- Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
- Աշխատանքներն իրականացնել` պահպանելով շնչառական օրգանների ապահովությունը:
- Խուսափել մաշկի հետ շփումից:
- Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
Ուշադրություն
- Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
- Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները կարող են շեղվել:
- Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: