Ծեփամածիկ մելային

  • Սպիտակ կամ թույլ երանգով
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ

 

Բաղադրություն

Կալցիումի կարբոնատ, կավիճ, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր, ռեդիսպերսիոն փոշի:

 

Նշանակություն

Ծեփամածիկը նախատեսված է ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, ներկելուց առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտաավազային մակերեսները հարթեցնելու համար:

 

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
  •  4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի  մեջ լցնել 500-650 մլ ջուր՝ 1կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:
  • Պատրաստի շաղախը 5 րոպե հետո կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի  կամ մածկաթիակի օգնությամբ:  
  • Աշխատանքներն իրականացնել+10օC-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:  
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն  աղբահանել սահմանված կարգով:  
  • Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճան  +10°C-ից +30°C
Ջրի քանակ1կգ չոր շաղախի համար   500 - 650մլ
Ջրի քանակ 10կգ չոր շաղախի համար   5-6,5լ
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար 15-19,5լ
Շերտի հաստություն  0,1 -1,5մմ
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  12 ժամ  
Քսված շերտի կծկում  ոչ ավել քան 0,8մմ/մ 

Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի

ծախս Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող

ծեփամածիկի շերտի հաստությունից:

0,5կգ/1մ²
10կգ/20մ²
30կգ/60մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` համապատասխանաբար 10 և 30 կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: