Գիպսոնիտ

  • Հանքային
  • Ջերմամեկուսիչ
  • Ձայնամեկուսիչ
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ

 

Բաղադրություն

Գիպս, պոլիմերային հավելանյութեր:

 

Նշանակություն

Նախատեսված է ներքին մակերեսների հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, տուֆե, բետոնե, ցեմենտավազային, աղյուսե, պեմզաբլոկե և գաջած մակերեսները հարդարելու համար:

 

Մակերեսի նախապատրաստում

  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Նախքան աշխատանքները սկսելը խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոն-կոնտակտով:
  • 4-5 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարողության մեջ լցնել 18.2-19.6լ  ջուր՝ 35կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում  և օդի հարաբերական խոնավության 75%-ից ոչ բարձր պայմաններում:
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
  • Գիպսոնիտի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   520-560մլ
Ջրի քանակ 35կգ չոր շաղախի համար  18.2-19.6 լ
Շերտի հաստություն  1սմ-ից ոչ պակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  ոչ պակաս, քան 10 րոպե
Քսված շերտի կծկում  ոչ ավել քան 0,8մմ/մ: 

Շերտի 1սմ հաստության դեպքում չոր

շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

օգտագործվող մակերեսի հարթությունից և քսվող շերտի հաստությունից:

11կգ/1մ²
35կգ/3.18մ²

 

Փաթեթավորում

Պոլիպրոպիլենային պարկեր` 35 կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 3 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: