Ծեփամածիկ գիպսային

  • Սպիտակ կամ թույլ երանգով
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ

Բաղադրություն

Գիպս, լցանյութեր, մոդիֆիկացնող հավելանյութեր:

 

Նշանակություն

Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում ներքին հարդարման աշխատանքներ կատարելու, պաստառապատումից ու ներկումից առաջ չդեֆորմացվող` գիպսային, բետոնային, կրային, ցեմենտակրային, ցեմենտավազային (պատերի և առաստաղների) մակերեսները հարթեցնելու համար:

 

 

Մակերեսի նախապատրաստում

Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:

Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:

Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:

 4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

Մաքուր տարայի մեջ լցնել 580 - 680մլ ջուր`1կգ չոր շաղախի համար:

Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

Պատրաստի շաղախը 5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:  

Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 

Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:  

Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:

Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:  

Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը:

 

Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   580 – 680մլ  
Ջրի քանակ 10կգ չոր շաղախի համար  5,8 – 6,8լ 
 Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար 17,4 – 20,4լ
Շերտի հաստություն  մինչև 2մմ
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  1 ժամից ոչ պակաս 
Քսված շերտի կծկում  ոչ ավել քան 0,6մմ/մ 

Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

օգտագործվող

մակերեսի հարթության աստիճանից:

0,9կգ - 1,1կգ/1մ²
10կգ/9 - 11մ²
30կգ/27 - 33մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` համապատասխանաբար 10 և 30 կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 40°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 3 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: