Կնաուֆ (fugenfuler)

  • Սպիտակ
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ

 

Բաղադրություն

Գիպս, ցելյուլոզային հավելանյութեր:

 

Նշանակություն

Ծեփամածիկը նախատեսված է չոր միջավայրում ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնելու, չդեֆորմացվող` քարե, գիպսային, բետոնային, կրային և այլ մակերեսները հարթեցնելու, խոշոր ճաքերը և անցքերը լցնելու համար:

 

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Նախքան աշխատանքները սկսելը անհրաժեշտ է ակրիլային խտանյութով մշակել թույլ հատվածները և ներծծվող մակերեսները: Խորհուրդ է տրվում մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի ակրիլային կոնցենտրատով:
  •  4 ժամ անց սկսել հարդարման աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 16.5-19,5լ ջուր՝ 30կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդի ստանալը:
  • Պատրաստի շաղախը 5 րոպե անց կրկին խառնել, որից հետո այն պատրաստ է օգտագործման համար:

 

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել մետաղյա չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
  • Հարթ մակերես ստանալու համար չորանալուց հետո կատարել մակերեսի հղկում:  
  • Խորհուրդ է տրվում աշխատանքներն իրականացնել +10°C -ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն  աղբահանել սահմանված կարգով:  
  • Շաղախի արագ չորացման համար ապահովել տարածքի օդափոխությունը: 
Քսվող մակերեսի ջերմաստիճան    +10°C-ից +30°C
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   550-650 մլ 
Ջրի քանակ 30կգ չոր շաղախի համար  16.5-19,5լ 
 Շերտի հաստություն 0,2մմ - 5մմ 
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  մինչև 30 րոպե 
Քսված շերտի կծկում  ոչ ավել քան 0.8մմ/մ 

Շերտի 1մմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող մակերեսի

հարթության աստիճանից և քսվող շերտի հաստությունից:  

0.8կգ -1կգ/1մ² 
30կգ/24 - 30մ² 

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 30 կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 12 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: