M4 Շարի շաղախ

  • Մոխրագույն
  • Օժտված բարձր ամրությամբ
  • Էկոլոգիապես մաքուր
  • Առողջության համար անվտանգ

 

Բաղադրություն

Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, հավելանյութեր:

 

Նշանակություն

Նախատեսված է ներքին և արտաքին աշխատանքների համար: Օգտագործվում է տուֆի, աղյուսի և բլոկի կարերի կապակցման համար (պատշարման համար):

 

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսն ամբողջությամբ թրջել, հակառակ դեպքում տեղի կունենա շաղախի ջրազրկում, որը կհանգեցնի ցեմենտի հիդրատացման համար անհրաժեշտ խոնավության պակասեցման և շաղախի ամրության նվազեցման:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 4.25-4.75լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի  կամ մածկաթիակի օգնությամբ:  
  • Շաղախի հաստությունը պետք է լինի 1սմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով: 
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   170-190մլ
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար  4.25 -4.75լ
Շերտի հաստություն  1 սմ-ից ոչ պակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  1 ժամ

Շերտի 1սմ հաստության դեպքում չոր շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է քարի

չափերից և քսված շերտի հաստությունից:

16կգ/1մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 25կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում, չվնասված պարկերով, փայտյա տակդիրների վրա ՝ 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել` պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: