M3 Լցաշաղախ

  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ

Բաղադրություն

Քվարցային ավազ, պորտլանդ ցեմենտ, օրգանական հավելանյութեր, մանրաթելեր:

 

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների, քարե կամ բետոնե պատերի, նրանց դեկորատիվ (ոչ կերամիկական) երեսապատման սալիկների միջև անհրաժեշտ կոնստրուկցիոն կապակցումն ապահովելու համար: Խորհուրդ է տրվում լցաշաղախն օգտագործել ամրանային ցանցի հետ համատեղ:

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Աշխատանքից առաջ օգտագործվող մակերեսն ամբողջությամբ թրջել, հակառակ դեպքում տեղի կունենա շաղախի ջրազրկում, որը կհանգեցնի ցեմենտի հիդրատացման համար անհրաժեշտ խոնավության պակասեցման և շաղախի ամրության նվազեցման:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել լցնել 4,7- 4,9լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

 

Օգտագործում

  • Քանի որ լցաշաղախն ունի բարձր հոսունություն, ուստի այն պետք է օգտագործել դույլի կամ տարայի օգնությամբ: 
  • Լցաշաղախի հաստությունը պետք է լինի 2.5սմ-ից ոչ պակաս:  
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում: 
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:  
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   88 – 196մլ
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար  4,7 – 4,9լ
Շերտի հաստություն  2.5 սմ-ից ոչ պակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  մինչև 30 րոպե

Ծախսը շերտի 1սմ հաստության դեպքում

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է

քարի և պատի մակերեսների անհարթության աստիճանից:

16կգ/1մ²
Լցաշաղախի սեղմման ամրության սահմանը, կգ/սմ² 100
Սառնակայությունը, ցիկլ 50

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 25կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում, չվնասված պարկերով, փայտյա տակդիրների վրա ՝ 45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել` պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: