М2 Սվաղ

  • Մոխրագույն
  • Հանքային
  • Էկոլոգիապես մաքուր և անվտանգ
  • Օժտված բարձր ամրությամբ
  • Կայուն եղանակային փոփոխությունների նկատմամբ

 

Բաղադրություն

Պորտլանդ ցեմենտ, ավազ, հավելանյութեր:

 

Նշանակություն

Նախատեսված է շինարարական ներքին և արտաքին մակերեսների (քար, աղյուս, բլոկ, բետոն) սվաղման և հարդարման համար: Օգտագործվում է նաև պատշարման պրոցեսում:

 

Մակերեսի նախապատրաստում

  • Նախքան քսելը վերացնել հիմքի թույլ հատվածները, լայնացնել ճեղքերը:
  • Մաքրել մակերեսը կեղտից, փոշուց, յուղի և ներկի հետքերից:
  • Խորհուրդ է տրվում օգտագործվող մակերեսը մշակել «ՇԵՆ» ֆիրմայի բետոնկոնտակտով:
  • 4-5 ժամ անց սկսել աշխատանքները:

 

Շաղախի պատրաստում

  • Մաքուր տարայի մեջ լցնել 4,75 – 5,25լ ջուր՝ 25կգ չոր շաղախի համար:
  • Աստիճանաբար ավելացնել չոր շաղախը և խառնիչի օգնությամբ խառնել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

Օգտագործում

  • Համասեռ խառնուրդը մակերեսին քսել չժանգոտվող ծեփիչի կամ մածկաթիակի օգնությամբ:
  • Քսված շերտի հաստությունը պետք է լինի 1սմ-ից ոչ պակաս:
  • Աշխատանքներն իրականացնել +10°C-ից  ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում:
  • Աշխատանքներն ավարտելուց հետո գործիքները լվանալ ջրով:
  • Օգտագործված պարկերը և շաղախի մնացորդներն աղբահանել սահմանված կարգով:
Քսվող մակերեսի ջերմաստիճանը    +10 օC-ից +30օC
Ջրի քանակ 1կգ չոր շաղախի համար   190 – 210մլ
Ջրի քանակ 25կգ չոր շաղախի համար  4,75 – 5,25լ
Շերտի հաստություն  1սմ-ից ոչ պակաս
Թաց շաղախի օգտագործման ժամկետ  մինչև 30 րոպե
Քսված շերտի կծկում 0,8 մմ/մ

Շերտի 1սմ հաստության դեպքում չոր

շաղախի ծախս

Նյութի ավելի ստույգ ծախսը կախված է օգտագործվող

մակերեսի հարթության աստիճանից և քսվող ծեփամածիկի

հաստությունից:

1կգ /0.06մ²
25կգ / 1.5մ²

 

Փաթեթավորում

Թղթե և պոլիպրոպիլենային պարկեր` 25կգ զտաքաշով:

 

Պահպանում

Պահպանել չոր միջավայրում և չվնասված պարկերով փայտյա տակդիրների վրա, +45°С-ից ոչ բարձր ջերմաստիճանի և 75%-ից ոչ բարձր օդի խոնավության պայմաններում: Պահպանման ժամկետը` փաթեթավորման վրա նշված արտադրման օրվանից 6 ամիս:

 

Անվտանգության կանոններ

  • Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
  • Աշխատանքներն իրականացնել՝ պահպանելով  շնչառական օրգանների ապահովությունը:
  • Խուսափել մաշկի հետ շփումից:
  • Աչքի մեջ ընկնելու դեպքում աչքը լվանալ մաքուր ջրով, անհրաժեշտության  դեպքում դիմել բժշկի:

 

Ուշադրություն

  • Խառնուրդի խտանալուց հետո չի թույլատրվում ջուր ավելացնել, քանի որ  դա կհանգեցնի խառնուրդի կպչողունակության նվազմանը և կնպաստի ճաքերի առաջացմանը:
  • Այլ պայմաններում աշխատանքների իրականացման դեպքում վերոնշյալ ցուցիչները  կարող են շեղվել:
  • Արտադրողը պատասխանատվություն չի կրում աշխատանքների ոչ ճիշտ կատարման դեպքում: